
Հեշտ է մի քանի րոպեում ավերել այն, ինչ ամիսներով կառուցվել է: Հեշտ է մի քանի րոպեում կոտրել սեղանին դրված բաժակը, բայց չզգալ, չզգալ նրա ցավը, չլսել նրա ճչոցը լռության մեջ:





Ուրբաթ առավոտյան, երբ բոլորն արդեն պատրաստ նստած էին, ես վերջինը շտապեցի երթուղային: Մի տեսակ անսովոր ու անորոշ էր ճանապարհը՝ Ժայռ չէր, Սևան չէր: Երևի սա հենց այն էր, ինչին երկար էինք սպաել: Նորություն էր, Դիլիջան էր: Մի փոքր երկար գնացինք, բայց այդ երկարությունն էլ իր պատճառներն ուներ: Հաճախ էինք կանգ առնում, քանի որ նորանոր վայրեր ու բազմաթիվ աչքեր կային, որոնք յուրովի այդ վայրերը դարձրեցին իրենցը: Դնելով կադրերի մեջ իրենց տրամադրությունն ու առանձնահատկությունները պահերն անմահացրեցինք ամենատարբեր կողմերից և բոլորն էլ հետաքրքիր են: