25 November 2016

Առակ երջանկության մասին

aqq_oxbpj1g
Երջանկությունը շրջում էր ամբողջ աշխարհով և ում հանդիպում էր ճանապարհին, կատարում էր նրանց ցանկությունները, կատարում էր իր պարտականությունները:
Մի անգամ Երջանկությունը անզգուշաբար ընկավ փոսը և չկարողացավ այնտեղից դուրս գալ: Մարդիկ մոտենում էին փոսին և ցանկություններ պահում, իսկ Երջանկությունը բնականաբար նրանք կատարում էր:
Մի անգամ փոսին մոտեցավ մի տղա: Նա նայեց Երջանկությանը, բայց ոչինչ չպահանջեց, այլ հարցրեց. « Իսկ դու Երջանկություն ի՞նչ ես ցանկանում»: «Դուրս գալ այստեղից»,-պատասխանեց Երջանկությունը:
Տղան օգնեց նրան դուրս գալ փոսից և գնաց իր ճանապարհով:
Իսկ Երջանկությունը վազեց նրա ետևից:

No comments:

Post a Comment