25 November 2016

Աշնան բնակիչը

Երբ ցանկանաս փախչել այստեղից, զանգիր ինձ, ես չեմ խոստանում փախչել քեզ հետ, բայց ես կարող եմ համոզել, որ մնաս: 

Ինձ մոտ համոզել լավ է ստացվում… Միայն այս աշունն էր, որ իր ներկայացումը խաղաց ու վերջ, գնում է: Դահլիճը դատարկ, մարդ չկար, առաջին ու վերջին խելագարներ աշնանային: Թեպետ նա գնում է, սիրելիս, գնում է հեռացողի նման, բայց ետ վերադարձող հեռացողի նման: Նա փախչում է ինքն իրենից և նրան համոզել էլ չի լինի:
Դու ուզում ես փախչել այստեղից, բայց ես չեմ խոստանում, որ կգամ քեզ հետ, որովհետև տունս է այստեղ, ես եմ այստեղ, բայց քեզ կհամոզեմ, որ մնաս, խոստանում եմ:
Դու տուն չունես աշնան նման, բայց հոգ չէ` կգտնենք: Ես ասացի, որ տուն ունեմ, այնտեղ թողած ինձ ունեմ, դու կարող ես ապրել տանս առաջին հարկում, որտեղ աշունն էր ապրում:

Այստեղ թողել եմ ինձ, բայց չեմ մոռացել… Դու այստեղ ես, բայց մոռացվել ես` մոռացել տանը թողած ինձ: Աշունը գնաց, դու էլ գնաս, ո՞վ մնա տանը թողած ինձ հետ, ո՞վ մնա առաջին հարկում: 
Կցանկանաս հեռանալ, փախչել, բայց կզանգե՛ս ինձ, որ համոզեմ` մնաս… 
Խոստացել եմ արդեն, որ բաց չեմ թողնի աշնանային բնակչին ու տունս դատարկ չեմ թողնի: Մնա այստեղ, հա՞… Չգնաս, լա՞վ: 

No comments:

Post a Comment