25 November 2016

Քանի՞ տարի ես ցանկանում ապրել

7
Ապրում էր 80 տարեկան մի պապիկ, ով իր ամբողջ կյանքը աշխատել էր այգում: Եվ եկել էր նրա մահանալու ժամանակը: Երբ նրա մոտ հայտնվեց Մահը, որպեսզի տանի նրան իր հետ, նա աղերսեց Աստծուն.
-Աստված, թույլ տուր ինձ մի քիչ ավել ապրել:
-Քանի՞ տարի ես ցանկանում,-հարցրեց Աստված:
-Այնքան, ինչքան տերև կա այս ծառի վրա:
-Ոչ, դա շատ -շատ է:
-Դե, այդ դեպքում ինչքան խնձոր կա այս ծառի վրա:
-Դա նույնպես շատ է:
Ավելի թախանփագին խնդրեց ծերունին, և այդ ժամանակ Աստված ասաց.
-Լավ, ես քեզ կտամ ապրելու այնքան ժամանակ, ինչքան դու ընկերներ ունես:
Եվ այդ ժամանակ ծերունին լաց եղավ՝ նա չուներ ընկերներ:

No comments:

Post a Comment