12 September 2016

Հանգած մոխրամանը

Ես նույնպես Չեխովի նման սիրում եմ հետևել կրակին և չգիտեմ, թե ի՞նչ է այն։
Գուցե պատճառն այն է, որ նրան հետևելով, մենք կորցնում ենք մտածելու կարողությունը։ Այն այրում է բոլոր զգացմունքները, որ երբևէ ստիպել են մեզ ցավ զգալ։ Դրա համար են ցավում աչքերը, քանի որ նրանք տեսնում են․․․Իսկ մենք պարզապես սառած հայացքով դիտում ենք կրակը։
Չեմ սիրում դատարկ մոխրամաններ, որ ողողված են միայն հանգած կրակով, կպնում ես թե չէ՝ մատներդ ամբողջովին կեղտոտ են։ Միշտ պետք է ունենալ այդ հետաքրքրությունը, երեխայի ոգին ու ցանկությունը նոր հրդեհներ առաջացնելու համար։ Իսկ հետո պարզապես դիտել այն։ Թողնել, որ ամեն ինչ գնա իր հունով՝ չհանգցնել, չբռնկել, պարզապես դիտել։ Բայց մարդն ի վիճակի չէ միշտ օդից ստեղծել այդ կրակը։ Պետք է լինի մեկը, ով կստիպի վառվել ներսից։ Ու ձեր շփումից պարբերաբար կառաջանա այն կրակը, որ սիրուց էլ զորեղ է ու վտանգավոր։ Գուցե Չեխովը չուներ այդ մեկին, որ հասկանար թե ի՞նչ է կրակը և դառնալով այդ առեղծվածի մի մասը հոգնեց, հավերժ մնալով մոխրամանում հանգած։

No comments:

Post a Comment