7 September 2016

Հավատը լուռ զրուցում է ...





Աղասի Այվազյանի «Եկեղեցին»  ընթերցելիս թվաց, թե մի փոքր անհասկանալի է։ 
Երբ ընթերցում ես, խճճվում ես մտքերի մեջ ու սկսում մտածել հավատի մասին, որը առանցքային դերակատարում ուներ պատմվածքում: Պետք չէ լինել հայատացյալ ,ու հավատալ ուղղակի ձևի համար, որպեսզի ուրիշները կարծեն, որ հավատում ես, ամեն օր մոմ վառել ու աղոթել, դրա փոխարեն կարելի է խոսել մտքում , ու այդ միտքն ավելի շուտ կհասնի մարդկանց սրտերին, քան ձևականությունը: Անգամ լռությունը ավելի տեղին է, քան կեղծ աղոթքը, որը չի գալիս մարդու սրտից, այլ ուղղակի անգիր մի բան է: Պետք է լինել անկեղծ, որպեսզի մարդիկ լսեն քո ձայնը, որպեսզի տաքացնեն իրենց սիրտը, ոչ թե անծանոթություն զգան: 
Կան մարդիկ, որքեր հավատում են, բայց իրենք էլ չգիտեն դրա մասին, ինչպես պատումի մաթեմատիկոսը, ով ուղղակի ամեն ինչ անում էր իր ընկերոջը միայնակ չթողնելու  համար, ու դա ավելի գնահատվեց, քան հավատացյալը, ով ամեն օր մտնում էր եկեղեցի ու աղոթք անում: Իսկ մաթեմատիկոսը իր հոգին ասես լռությամբ բացեց ու խոսեց, ավելի անկեղծ մտածեց ու նրա հավատը ավելի ուժեղ գտնվեց :
Հավատը միայն մոմ վառելը չէ։ Հավատը մարդու ներսում է `մի փոքրիկ անկյունում նստած միշտ լուռ զրուցում է քո հետ: Ուղղակի լսել է պետք...

No comments:

Post a Comment