27 October 2016

Իմ բոլոր եղանակների սիրելի աշունը


Ժպիտը ակնթարթ է տևում, բայց երբեմն հիշողության մեջ մնում է ընդմիշտ:
Նրանով որոշեցի ուրախանալ, ժպտալ, երջանիկ երևալ: Նա չէր ժպտում կամ էլ թաքցնում էր: Այնպիսի տպավորություն էր, որ կորցրել էր ժպիտը և, եթե գտներ... Եթե գտներ, ոչինչ չէր կարող տանել՝ անձրև լիներ, թե օվկիանոսի ջրերը հեղեղեին, մեկ է` հնարավոր չէր: 
Հիմա հաճախ է անձրևում, հեղեղում, իսկ իմ անձրևանոցը չի դիմանում հեղեղներին: Ես բարակ-մարակ անձրևների էի սովոր: Աշնանային այս անձրևը ջնջեց նրա ժպիտը, որը նույնիսկ չէր էլ երևում, իսկ հետո ջնջեց նրան՝ հատակին թողնելով շորերն ու կոշիկները: Հիմա, ի՞նչ անեմ այդ շորերը, այդ կոշիկները: Կոշիկները հագնեմ ու սովորեմ քայլել ջրափոսերի միջով: Չէ, չեմ կարող: Ես կարող եմ վազել, բայց ոչ այդ կոշիկներով: Կպահեմ նրա շորերը ու կոշիկները, մեկ էլ տեսար` վերադարձավ
Ի՜նչ արեց այս աշունը... իմ բոլոր եղանակների սիրելի աշունը, իմ հույզերի աշունը, իմ աշունը: Իմ աշունը էլ չկա, իմ օրերի աշունը չկա: Այսօր էլ աշունը չեկավ, այսօր էլ չզգացի, որ աշուն կա: Եկեք սպասենք, լա՞վ: 

No comments:

Post a Comment