13 October 2016

Դու...իմ աշնանային ամենամեծ սխալ

Հաճախ բառերն էլ չեն հերիքում, ու միայն նկարելն է ինձ օգնում: Շատ էի զայրացած, կրկին խզբզանք դարձավ: Ու հանկարծ պատռելուց առաջ քո պատկերը տեսա:
Գցեցի գետնին, տրորեցի ու անցա: Կյանքի դասերը, ցավոք, ես բաց չեմ թողել ու լավ եմ սովորել քեզ նման վարվել, բայց երբեք քեզ նման լինել չեմ կարողացել: Դու...իմ աշնանային ամենամեծ սխալ: Խառնվեցիր տերևներին չորացած, իսկ ես այդպես էլ չիմացա, թե որտեղից հայտվեցին դրանք: Մնացի վերևում մենակ, ամբողջովին քամու տրամադրության տակ: Երբեմն օրորվում եմ, երբեմն` թրջվում: Բայց դա ոչինչ չի փոխում, քանի որ հոգիս դեղնել է ուզում: Դեղինն իմ գույնն է` այդպես էին ասում: Բայց այն չկա, խամրեցրել են լույսը նրա:
 Այլևս չի դիմանում տերևը ծառի, կպել է ճյուղին, բայց ընկնել է ուզում, չնայած գիտի, որ իրեն այնտեղ ոչ մեկը չի սպասում: Քանի որ չորացածները գետնին չեն ապրում, նրանք ազատ են ու օդերում են ճախրում:

No comments:

Post a Comment