13 October 2016

Ժայռի վրա կառուցված մեր տունը

Մի տուն կառուցեցի ժայռի վրա: Սովորաբար հյուրեր չէի ունենում, և սա առաջին անգամն էր, որ դռան թակոց լսեցի… Նա էր:
Նա նման էր, այն մարդուն, ով այստեղ իր տունն էր կառուցել, բայց հիմքը հաստատուն չդնելով` գետը հեղեղել էր, քշել, տարել, քցել հեռու ափերին: Հիմա երկար՜, շատ երկար ժամանակ է անցել, ու նա կարծես գտել էր ետ վերադառնալու ճափան, ու եկավ, գտավ մի տնակ, որը ես էի կառուցել՝ իմն էր: Ընդունեցի նրան տանս մեջ, խոսեցինք: Ամեն բան փլվել էր՝ նրա տունը, նա: Ամբողջ ճանապարհին երազել էր, թե ինչ է կառուցելու ազատված տեղում: Եկավ, տեսավ, որ դա մի օտարի տուն է՝ իմն էր:
Իսկ, դու հիշու՞մ ես տարիներ առաջ եկար ինձ մոտ, ես քեզ խորհուրդ տվեցի, բայց դու խոսքս չլսեցիր ու քո տունը փլվեց: Վերջապես հասկացիր` մենք օտար չենք: Հասկանո՞ւմ ես, այդքան էլ հեշտ չէ ժայռի վրա տուն կառուցելը: Դու չլսեցիր ինձ, բայց ես լսեցի ինձ, իմ ձայնին ու իմ տունը կառուցեցի ու, տես, այն մինչ այժմ չի փլվել, չի կործանվել:
Կիսատ էր տունս, անավարտ էի թողել: Ես քեզ հյուրընկալեցի իմ տուն, ու դա դարձավ մեր տունը, դու ինձ օգնեցիր ավարտին հասցնել տունը:

Աստծո առակն էլ է նույնը ասում, հորդորում: Կարծում եմ` առակը ասում է, որ պետք է խորհուրդները լսել՝ փորձը փորձանք չէ: Ու եթե նա լսեր ինձ, իր տունը չէր փլվի: Ու կարծում եմ, որ միասին հնարավոր է անել ամեն բան` թեկուզ տուն կառուցել ժայռի վրա, գետի բերանին: Եթե սիրով է կառուցվում, ոչ մի բան, ոչ ոք չի կարող քանդել մեր տունը: 

No comments:

Post a Comment