20 October 2016

Իմ գտած ամենաթանկ գոհարը


Երեխա ժամանակ գրքերի արանքում թիթեռնիկներ էի չորացնում:
Իսկ հիմա թերթելով էջերը գտնում եմ դրանք՝ փոքր, բայց այնքան բարի ու անմեղ հուշեր են:
Հիշում եմ` այնքան նուրբ էին: Վազում էի, բռնում, խաղում, շոյում նրանց, իսկ հետո դարձնում մի բարի հուշ: Մի հեքիաթ էր, որ թիթեռնիկներն էին գունավորում ամեն մի օրս` գունավորելով գրքիս էջերը:
Հիմա ամեն էջը թերթելով ինձ եմ տեսնում այնտեղ` իմ մանկությունը, որը հեքիաթ է եղել: Ավելի սուզվելով էջերի մեջ, կարդալով տողերը, իմ կողքին գտնում եմ քեզ: Իմ գտած ամենաթանկ գոհարները թիթեռնիկներն էին ու դու: Քեզ հետ պայման էի կնքել` գաղտնիքը հենց այս գրքի արանքում պահել: Միչև վերջին էջերը ամուր պահված էր: Շնորհակալ եմ, որ կարողացանք պահել մեր հուշերը, մեր գաղտնիքը: Իզուր չէ, որ գրքերում մեզ ենք գտնում, որովհետև այնտեղ ենք ապրել մեր կյանքը՝ մեր ապրած աշուններն ու գարունները: Եղել ենք գրքի գլխավոր հերոսները:
Պարսկական ժամանակակից պոեզիան բարի էր, լավն էր ու սիրուն: Այնքան լավն էր, որ գրքի էջերի նման գտա ինձ ու քեզ, կարողացա կարդալ մի մեծ սիրով, մի մեծ ջերմությամբ: Ինձ ապշեցրեց ոչ այնքան պոեզիայի գեղեցկությունը, որքան արտասովոր, չտեսնված հուշերը աչքերիս մեջ:

1 comment:

  1. Մերի ջան, լավ զգացի, որ դու էլ ես հավանում պարսկական պոեզիա: Ինձ էլ է դուր գալիս:

    ReplyDelete