16 October 2016

Ինչ-որ մի տեղ...


Փողոցներում, որտեղ հիմա դու չկաս՝ աշուն է, և մարդիկ քայլում են ոչ մի բան չնկատելով: Իսկ ես, ամեն անգամ անցնելիս բացակա եմ դնում քո անվան դիմաց: Իսկ դա նորմալ չէ: 

Մի անգամ գնացիր՝ առանց մնալու, գնացիր հեռացողի պես: Հեռացար, բայց քեզ ճանաչողները գրում են քո մասին, իսկ ես ուզում եմ գրել քեզ ու քո մասին պատմել: 
Ինչ-որ մի տեղ քեզ տեսա՝ արտասովոր էիր, ինքնատիպ: Ամեն անգամ այդտեղ էիր: Մի պոետ էի դարձել, որովհետև ամեն անգամ աչքերիս էիր նայում, կարծես վերջերս գրած ստեղծագործությունս կարդայիր: Երկար նայում էիր, բայց ես ինչ-որ մի տեղից ուշանում էի: 
Բոլորի համար մեկ էիր դարձել՝ միայնակ մի թափառական էիր, բայց ես էի այն տարօրինակ անցորդը, ով նկատում էր քեզ, բայց լռում էր: 
Այսպես մի աշնանային օր էր, որ հավաքեցիր ճամփրուկդ ու հեռացողի պես գնացիր ինչ-որ մի տեղ:

No comments:

Post a Comment