10 September 2016

Դու իմ ժամանակն էիր՝ իմ գունավոր ժամանակը


Միթե իմ վերջին հեքիաթն ավարտվեց... թե կարող ես, ինձ նորը պատմիր:
Պատմիր մի հեքիաթ, ինչպես գիշերն էր պատմում:
Փախչում ես ինձանից, իսկ ես չեմ կարող անդադար վազել: Չեմ կարող՝ ժամանակս սուղ է: Հիշում ես, նույն հեքիաթն էիր պատմում, բայց հիմա հերթը իմն է, ես սկսեցի պատմել մի հեքիաթ, որը դու էիր կրկնում: Դու իմ ժամանակն էիր՝ իր գունավոր ժամանակը: Արդեն չես կարող թաքցնել, թեպետ այն չի էլ երևա, չէ որ արդեն աշուն է: Աշունը քո պաշտպանն է դարձել, բայց մոռանում ես, որ գարունն էլ իմ ընկերն է:Քեզ մոտ շտապելիս մոռացել էի կոշիկներս, իսկ դու վազում էիր՝ առանց ետ նայելու: Իսկ հիմա ամուր կանգնած եմ գետնին՝ իմ կոշիկներով: Դե, փորձիր փախչել: Միևնույնն է, չի ստացվելու, քանի որ քո կոշիկներն էլ մաշվեցին: Ես կվազեմ, բայց դու կմնաս աշնան թախիծներում: Կգնամ, կհասնեմ ու իմ հեքիաթը կպատմեմ գիշերվա մութ անկյունում նստած, բայց վստահ կլինեմ, որ մեկը կլսի ինձ: Այդ մեկը իմ միակ, անդավաճան ընկերն է՝ Լուսնի վրա: Նա քեզ պես չէ, նա ուշադիր ունկնդիր է իմ անվերջ շարունակվող հեքիաթներին: Վերջապես գտա նրան... Գտել եմ, կարող եմ գոռալ, բայց դրա կարիքը չկա, որովհետև նա ամեն մի շշուկը լսում է, հետո ինչ, որ Լուսնի վրա է...


No comments:

Post a Comment