22 September 2016

Ատելության ու սիրո արանքում

Կրկին սևծովյան աղի ջուրն եմ կուլ տալիս, որ հոսում է իմ աչքերից:
Բայց ոչ մեկը չի լսում, որ խեղդվում եմ, ոչ մեկը չի տեսնում, որ խորտակվում եմ, իսկ այն մեկը, ում մեջ սուզվում եմ՝ ժպտում է: Ժպտում է` ոչ թե ինձ տեսնելուն պես, այլ հենց այնպես` անլրջությունից: Բայց իր ուրախությունը միշտ ինձ ցավ է պատճառել, ասես սնվել է հենց իր մեջ սուզված ինձանից:
Իսկ ընկեր կոչվածն այնպես էր տարվել վիրտուալ աշխարհով, որ չնկատեց իմ տողերի մեջ եղած տխրությունը` խաբվելով ուրախ նշաններին: Ու նայելով աչքերիս չասաց` դու ստում ես: Բայց, գիտես, ես չեմ ստել, պարզապես լռել եմ: 

Ու ամեն թարթումով, կաթիլ առ կաթիլ, բարձրանում էր իմ Սև ծովի մակարդակը, այն ինձ տանում էր անվերջակետ ամառ, որի վերջակետը միշտ աշնանն է դրվում, երբ ամեն ինչ կրկնակի դժվար է թվում: Դա մի վերջակետ էր, որ չասաց մնաս բարով, բայց ավելի խոցեց: Դա մի վերջակետ էր, որ ասաց` ինչ հարց լինի դիմիր, կողքիդ կլինեմ, բայց ի՞նչ տարբերություն` կողքիս, թե՞ 100 մետր հեռու, մեկ է` երբեք իմը չես լինելու, չես սիրելու ինձ:
Պարզապես բաներ կան, որ չեմ կարողանում ինձ ներել, բաներ, որոնք պիտի չարվեին, կամ` որոնք պիտի արվեին, բայց արդեն ուշ է…

5 comments:

  1. Մագա ջան, շատ գեզեցիկ էր ու հուզիչ։

    ReplyDelete
  2. Մագա ջան, շատ գեզեցիկ էր ու հուզիչ։

    ReplyDelete
  3. Մագա ջան, փորձիր անկեղծ ուսումնասիրել քո հետեւյալ ապրումը.
    «իր ուրախությունը միշտ ինձ ցավ է պատճառել»։ բանալին այստեղ է։

    ReplyDelete
    Replies
    1. Շատ եմ սիրում ձեր խորհուրդները։

      Delete