30 September 2016

Իմ փակ ազատությունը


Երբ ասում են` դու ազատ ես, շատերն ընկալում են դա որպես անսահմանություն։ Բայց իրականում ազատությունը բոլոր կողմերից էլ շրջափակված է սահմաններով ու դրանք անցնելը կարող է լինել ճակատագրական։ 
Սահմաններից այն կողմ գտնվում են այլ մարդիկ, և նրանցից ոչ մեկին հաճելի չէ, երբ որևէ մեկը ներխուժում է իր անձնական տարածք։ Նույնիսկ տհաճ է դառնում, երբ այդ մարդն իրեն ուրիշի սահմանում նույնպես ազատ է պահում։ Դա հեռացնում է մարդկանց իրարից` գուցե կրկնակի անգամ նվազեցնելով ազատության սահմանները և դարձնելով նրանց ավելի փակ։ Ավելի լավ է զգուշավոր լինել, քան փորձել ետ բերել հին սահմանները։
Ինձ նույնպես փակել են, բայց սահմաններս չեն փոխվել։ Շատերը հասել են այդ փակ դռանը, բայց ներս չեմ թողել։ Նրանք արժանի չեն իմ ազատությանը. անգամ սեփականից օգտվել չգիտեն։

No comments:

Post a Comment