15 November 2016

Կրթահամալիրը տարիներ հետո...


Երբ սիրում ես ինչ-որ մեկին, ուզում ես, որ այդ մեկը լինի ամենալավը, ամենախելոքը, ամենագեղեցիկը, մի խոսքով`ամենա-ամենան:

Ուզում եմ, որ մեր կրթահամալիրը լինի ֆինանսապես ապահովված և անկախ, դռները լինեն էլեկտրոնային` ինքնուրույն բացվող-փակվող, աստիճանների փոխարեն լինեն սղարաններ, չոր աթոռների փոխարեն` տաքուկ բարձեր: 
Դասի ժամանակ սովորողներին չարգելվի թեյ կամ սուրճ խմելը, դասամիջոցները թող երկար լինեն ու միջանցքներում էլ հաճելի երաժշտություն հնչի, իսկ երաժշտության ավարտն ազդարարի հաջորդ դասի սկիզբ:

Եվ ամենակարևորը`  տիար Բլեյանը միշտ մնա այսպես ջահել ու աշխույժ: 

No comments:

Post a Comment