25 November 2016

Մենք

1166




  1. Մենք ծիծաղում ենք մահվան վրա և կիլոգրամներով դեղ ենք գնում դեղատներից:
  2. Մենք ասում ենք, որ կյանքը հիանալի է և գնում ենք խանութ ևս մեկ շիշ օղի գնելու համար:
  3. Մենք թքած ունենք հասարակության կարծիքի վրա և անդադար հարցնում ենք << Ի՞նչ տեսք ունեմ>>:
  4. Մենք սիրում ենք մենությունը, և ձեռքի մեջ ուժեղ սեղմում ենք հեռախոսը:
  5. Մենք համարում ենք, որ մեր տունը մեր ամրոցն է և գիշերները վախենում ենք, որ այն կպայթեցնեն մեզ հետ միասին:
  6. Մենք վստահ ենք, որ բաձարձակապես հանգիստ ենք և ձեռքով ձգվում ենք դեպի նոր ծխախոտը:
  7. Մենք զարմացնում ենք մարդկանց և վախենում ենք ասել՝ <<սիրում եմ>>:
  8. Մենք չենք վստահում մարդկանց և շաբաթը մինիմում մեկ անգամ պատմում ենք մեկին մեր ծանր կյանքի մասին:
  9. Մենք չենք հավատում սիրուն և գիշեները լաց ենք լինում բարձի վրա:
  10. Մենք ապրում ենք այս օրով և պլաններ կազում վաղվա օրվա համար:
  11. Մենք սկզբունքներից ելնելով՝ չենք նայում նորությունները հեռուստացույցով, այլ կարդում ենք դրանք համացանցում:
  12. Մենք շատ ինքնաքննադատ ենք և սիրում ենք միայն մեզ:
  13. Մենք ատում ենք մեր կառավարությունը և մեծ հաճույքով նշում ենք անկախության օրը:
  14. Մենք ներում ենք մեր բոլոր սխալները և թարս նայում նրանց, ովքեր դրանք անում են:
  15. Մենք չենք հավատում կատարյալ մարդկանց գոյությանը և ամեն օր ամբոխի մեջ փնտրում ենք մեր իդեալին:
  16. Մեր սիրտը խառնում է առավոտյան մետրոյի ամբոխից, և մենք ամեն օր համբերատար կանգնում ենք կայարանում սպասելով գնացքին:
  17. Մենք ընտրում ենք, թե ինչ լսել և անկախ մեզանից փողոցում կամաց երգում ենք <<Ֆաբրիկե>> :
  18. Մենք միշտ ասում ենք այն, ինչ մտածում ենք և գրեթե կորցրել ենք անկեղծ ժպտալու ունակությունը:
  19. Մենք ցանկանում ենք, որ մարդիկ ընդունեն մեզ ինչպիսին մենք կանք և ժամերով կանգնում ենք հայելու առաջ:
  20. Մենք սիրում ենք խելացի արտահայտություններ և չենք հասկանում ինքներս մեզ:
  21. Մենք ունենք շատ թաքնված տաղանդներ և ոչինչ չենք անում, որպեսզի դրանք զարգանան:
  22. Մենք ատում ենք ծննդյան օրերը և միշտ նշում ենք դրանք:
  23. Մենք շատ ենք սիրում քնել մինչ կեսօր և զարթուցիչ ենք դնում առավոտյան ժամը 6-ի համար:
  24. Մենք միշտ հասնում ենք մեր ուզածին և վախենում ենք, որ բոլորը մեզ կլքեն:
  25. Մենք գրում ենք մեր անձնական օրագրերը և ցանկանում ենք, որ դրանք կարդան:
  26. Կարելի է բացել թևերը և թռչել դեպի քամին, բայց մենք չունենք թևեր, որովհետև արժանի չենք դրանց:
Ցանկանո՞ւմ եք էլի ինչ-որ մի բան ավելացնել:
Աղբյուր՝ Мы

No comments:

Post a Comment