30 November 2016

Անվերնագիր


Դու նման էիր մի հին գրքի, որ տեսնելիս մարդ ցանկություն չէր ունենա կարդալու: Մնացել էիր առանց խնամքի՝ կեղտոտ էիր ու պատռտված...
Քեզ մոտենալը դժվար էր, իսկ կարդալու համար ինձ պետք էր այնպիսի ուժեր ու կամք... Խաբվում էի քո արտաքինով և ես ինձ համոզում էի, որ քո էջերը բացելը ու քեզ հասկանալը անիմաստ է, սակայն հիմա մտածում եմ, միթե հնարավո՞ր է, որ վախն էր ինձ արգելում: Իսկապես՝ չգիտեմ: Վերջապես, ես ինձ համոզեցի, որ ոչ մի բան չեմ կորցնի քո էջերը բացելով: Մի փոքր կասկածներով ու վախով ես սկսեցի բացել քո գրքի էջերը... Կարդալով ու խորանալով քո էջերում իմ դեմքին սկսում էր ժպիտ առաջանալ... Դու ուրիշ էիր.. Քո արտաքինով շատ հեշտ էր խաբվելը, սակայն դու այնպիսին էիր ներքուստ... Մի խոսքով՝ անթերի էիր թվում: Յուրաքանչյուր էջի հետ միասին մի նոր գաղտնիք էի հայտնաբերում քո մասին: Ներքուստ այնքան գեղեցիկ էիր, որ արդեն մոռացել էի քո արտաքինի մասին ու սկսել էի նախանձել քեզ... Ու վերջում դու դարձար իմ համար օրինակելի մարդ, ու հասկացա, որ իրոք մարդուն ներքուստ ճանաչելուց առաջ անիմաստ է նրան դատելը... 

No comments:

Post a Comment