25 November 2016

Ես մի ծրագիր ունեմ

wdydtp1zraq
-Ես մի ծրագիր ունեմ:
(Աստված խեղդվում է ծիծաղից)
-Ի՞նչու ես ծիծաղում:
-Որովհետև ես գիտեմ, որ դու ունես մի ծրագիր:

-Իսկապե՞ս:
-Իհարկե, քո կարծիքով այն որտեղի՞ց հայտնվեց:
-Սրա ետևում դո՞ւ ես կանգնած:
-Այո, ես ամեն ինչի ետևում եմ կանգնած:
-Ամեն ինչի՞:
-Ամեն ինչի:
-Ինձ թվում էր, որ ես ունեմ ազատ կամք:
-Ես գիտեմ:
-Գիտե՞ս:
-Այո, քո կարծիքով, այդ միտքը որտեղի՞ց հայտնվեց քո մտքում:
-Այսինքն, սա նույնպե՞ս:
-Այո, ամեն ինչը:
-Բայց սպասիր, ես ազատ եմ իմ ընտրության մեջ, օրինակ՝ ես կարող եմ ընտրել հավատալ քեզ, թե ոչ:
-Ես գիտեմ, ես խորամանկորեն եմ մտածել, ինձ դա դուր եկավ: Առավել ևս այն պահը, երբ դու փոխում ես քո հավամքը ընդհակառակը:
-Ինձ սկսում է թվալ, որ դու սադիստ ես:
-Հնարավոր է, վերջ ի վերջո ես քո ստեղծածն եմ:
-Ի՞մ ստեղծածը: Ինձ թվում էր, որ այդ ես եմ քո ստեղծածը:
-Ես գիտեմ…
Ռամ Ցզի

No comments:

Post a Comment