18 January 2017

Անծանոթի ծանոթ ձեռքերը


Սառած ձեռքերին անհրաժեշտ են ձեռնոցներ: Ձեռնոցներ, որ կտաքացնեն: 
Ձեռքերին դժվար է հրամայել: Դժվար է նաև պահել գրպանում, որովհետև նրանք չեն սիրում բանտարկված լինել, չեն սիրում ապրել բանտարկյալի նման: 

Իմ ձեռքերը ինձ չեն ենթարկվում՝ կամակորի մեկն են: Անտանելի է նրանց հետ, հատկապես, երբ սառած են: Ինձ պետք չեն այդպիսիք: Ձեռքերիցս հոգնած` փնտրում եմ նոր ձեռքեր նոր անցորդների մեջ: 
Փնտրտուքներից հետո, գտա մի ձեռք, գտա մի տարօրինակի: Ծանոթ էր այնպես այդ անծանոթը... Ծանոթ էին ձեռքերը, բայց անծանոթ էր նա: 
Ձեռքս մեկնեցի, բայց բռնել չկարողանալով` փշրեցի մատները: Փշրեցի, որովհետև նա իր ձեռքերը տաքացնում էր հոգու մոխիրների վրա, իսկ հետո դնում մոխրամանի մեջ: Ես հավաքեցի մոխիրները ու դրեցի մոխրամանի մեջ: Հիմա մոխիրը բռնում, ձևացնում եմ` կարծես նրա ձեռքն է, բայց նա չէ, իմ ծանոթը չէ... 

No comments:

Post a Comment