9 January 2015

Մեր ցանկությունները հիշողության թշնամիներն են

imageԲոլորս էլ քնելուց առաջ մեկ-մեկ  մտածում ենք օրվա մասին, հասկանում, որ մի քանի բան ճիշտ ենք արել, մի քանի բան՝ սխալ, իսկ մի քանիսի մասին էլ ընդհանրապես, ուզում ենք մոռանալ:
Սակայն մեր ցանկությունները ասես հիշողության թշնամիները լինել… 
Որքան շատ ենք ուզում որեւէ բան պոկել մեր հիշողությունից, այդքան պինդ է ամրանում:
Ամենավատն այն է, որ վատ հիշվող արարքները կարող են երկար ժամանակ մեզ ցավ պատճառել, հատկապես եթե, դրանք մենք ենք գործել: 
Ու որքան էլ փորձենք համոզել, որ իրականում մենք մեղավոր չենք, միեւնույն է, ներսից ուրեւէ բան կրծում է՝ տալով մեզ տանջող եւ հաճախ շատ անհեթեթ մտքեր:
Կարեւորն այն է, որ չդառնանք այդ մտքերի զոհը, դրանց պարզապես պետք է վանել լավ հիշողություններով ու ապրումներով…
Մարդ պետք է իր մեջ ուժ գտնի եւ թույլ չտա, որպեսզի սեփական մտքերը կործանեն իրեն:

No comments:

Post a Comment