31 December 2014

Ամանորյա շնորհավորանք «Շողակնից»



Լուսինե Ալեքսանյանը մաղթում է՝ ուժեղ եղեք, որպեսզի կարողանաք ներել:
Թամարա Աճեմյանը մաղթում է՝ Ձեր բոլոր անգույն երազանքները թող դառնան գունավոր:
Արեգ Ղալամքարյանը մաղթում է, որ Ձեր կյանքի բոլոր բավիղները (լաբիրինթ) ելքեր ունենան:
Մանե Հովհաննիսյանը մաղթում է՝ կարոտ մի մնացեք Ձեր ձայնով լի ժպիտներին:
Անի Ջանոյանը մաղթում է՝ համառությունը դարձրու քո լավագույն ընկեր, փորձը՝ իմաստուն խորհրդական, զգուշությունը՝ ավագ եղբայր, իսկ հույսը՝ հրեշտակ-պահապան և դու ձեռք կբերես քո հաջողությունը:
Մարիամ Մանսուրյանը մաղթում է՝ ապրեք Ձեր կյանքը. չէ՞ որ ոչ ոք ինձ համար չի ապրում, ու ո՛չ էլ ես եմ ինչ-որ մեկի համար ապրում: 
Էրիկ Թելունցը մաղթում է՝ մի վախեցեք անհատակություն լինելուց և գնահատեք ձեր պարտությունները:

No comments:

Post a Comment