23 December 2014

Ձայնով լի ժպիտը

Լուռ եմ վերջերս: Չեմ խոսում, որովհետև ես ժպիտով եմ խոսում, ձայնով լի ժպիտով:
Իսկ ինչպես տեսում ես` իմ դեմքին ժպիտ չկա: Չկա դեռևս այն ձայնը, որը կարոտ է մնացել ներսիս գոռոցին:
Սպասում է այն օրվան, երբ ուրախությունից կճչա ու դուրս կժայթքի հավաքված լռությունը... Կգնա-կհասնի մինչև երկինք այդ ձայնը, այդ անտեսանելի հզոր ուժը, որը ոչ ոք չի տեսնում, բայց ես սպասում եմ նրան։ Կարոտում եմ ձայնով լի իմ ժպիտին։
Կարծես թե ինչ-որ տեղ նրան տեսել եմ….
Բայց իրականում երբեք էլ չեմ տեսել, ուղղակի նրան ճանաչում եմ...
Ճանաչում եմ. չէ՞ որ նրան այս ամբողջ ժամանակ իմ մեջ եմ պահել ու զգացել։

No comments:

Post a Comment