3 December 2014

Փորձանքները

image
Մարդու կյանքը հաճախ սկսում է միապաղաղ դառնալ: Նա արթնանում է, սպասում, որ այդ օրը շատ արտառոց մի բան է լինելու, սակայն այդպես էլ չի կարողանում նկատել այդ: Նա ուզում է որեւէ նոր, հետաքրքրիր եւ ակտիվացնող մի բան:


Այդ ժամանակ, գալիս է այս խոսքը. «Էլի գլխիդ փորձանք ես բերել»: Այո, իսկապես, մարդ հաճախ ուզում է եւ կարիք է ունենում իր «գլխին փորձանք բերելու»: Օրինակ, նա սկսում է պայքարել մեկնումեկի դեմ, կամ անում է մի բան, որից հետո կարող են լավ հետեւանքներ չլինել: Նա անում է դա դիտմամբ, գիտակցելով մարդկային ուղեղով եւ բանականությամբ:
Ես կարծում եմ, որ իսկապես, մենք հաճախ ենք կարիք ունենում նոր խնդիրների մեջ ընկնելու եւ դրանց լուծումներ փնտրելու: Դա տալիս է հաճելի զգացողություն, քանի որ մեզ հաղթանակած ենք զգում: Ու ընդհանրապես, մարդ միշտ ինքն է իր համար փորձանքներ ստեղծում: Ուրիշը երբեք չի կարող թեկուզ իր հարազատի, կամ ընկերոջ համար խնդիրներ ստեղծել: Նա միայն կարող է ուղարկել «հրավիրատոմս», որը ինքներդ եք որոշում՝ ընդունել, թե՝ ոչ:

1 comment: