24 December 2014

Անգույն երանգը

Արևը առավոտյան շողում էր, նրա փայլերը իջնում էին իմ դեմքին, բայց...ես զգում էի սառը քամի։
Եկավ բաց վարդագույն ժպիտն ու նվիրեց նոր երանգներ իմ կյանքին։ Կարծես ծիածան եկավ և գունավորեց իմ մտքերը։ Նորովի փոխեց իմ աչքերը՝ դարձնելով ավելի լուսավոր։ 
Հենց սկսեցի զգալ սեր, սկսեցի տեսնել բարին մարդկանց մեջ։ 
Հենց այսպես էլ պատմում եմ իմ սրտի անկեղծությունը, որը ծնվում է ամեն անգամ, երբ ես  սկսում եմ ժպտալ իմ բաց վարդագույն ժպիտով։

No comments:

Post a Comment