1 July 2015

Գնահատիր կարևորագույնը


Շփվելով իրար հետ՝  մենք նույնիսկ չենք էլ մտածում, թե որքան է այդ շփումը անհրաժեշտ մեզ։ Բայց իրականում այդ շփումն է, որ մեզ երջանիկ է դարձնում։ Ոչ մի իրադարձություն կամ ձեռքբերում մեզ համար ոչինչ չի արժենա, եթե մենք մեր զգացմունքը չկիսենք մյուսների հետ։ Ցանկացած մարդ անկախ նրանից լավատես է, թե ոչ, միևնույն է, ամբողջ սպիտակ թղթի վրա միայն սև կետն է նկատում։
Մարդու հատկություններից մեկը լավ բանը մոռանալն ու վատը հիշելն է։ Դրա պատճառով մենք ավելորդ հոգսերով ենք լցնում մեր կյանքը՝  մոռանալով, որ ամեն դեպքում ցանկացած վերք մի օր սպի է դառնում։
 Հիշաչարությունը մեզ համար ավելորդ բեռ է և միայն բացասական հետևանքներ է թողնում։ Բոլորս էլ ունենք թերություններ, սակայն մենք պետք է օգնենք մեր մերձավորին, որպեսզի դառնանք և դարձնենք ուրիշներին ավելի լավը։ Չկան անուղղելի մարդիկ, կան վատ ընկերներ։ Եկեք միասին փոխենք կարծրատիպը՝  մյուսներին դարձնելով էլ ավելի լավը։

2 comments: