17 December 2014

Անճանաչելի մարդիկ


Մարդն աշխարհի ամենաառեղծվածային եւ անճանաչելի արարածն է: Յուրաքանչյուրն իր մեջ այնքան գաղտնիքներ ունի, որ մի ամբողջ կյանքն էլ հերիք չէ դրանք բացահայտելու համար:

Իրականում մարդը ողջ կյանքն անցկացնում է բացահայտելով ինքն իրեն, եւ դա աշխարհի ամենաբարդ բաներից մեկն է: Որքան էլ որ փորձենք, չենք կարող ամեն ինչ իմանալ մեր մասին: Ամեն մեկը մի տիեզերք է, որում կան մի քանի հարյուր գալակտիկաներ, դրանց մեջ՝ մի քանի հազար մոլորակներ, որոնցից յուրաքանչյուրում էլ բնակվում է մի քանի միլիոն մարդ:
Մարդը կարող է անել ավելի շատ բան, քան անում է, եւ անել դա ավելի լավ: Մենք միշտ թերագնահատում ենք մեզ, անգամ այն ժամանակ, երբ գերագնահատում ենք:

Նկարի հեղինակ՝ Իտալացի վարածննդի գիտնական, արվեստագետ՝ Լոնարդո Դա Վինչի

No comments:

Post a Comment