20 January 2016

Չասվածը միշտ էլ կսպանի

Գիտեմ՝ դու վատը չես, ինչպես թվում էր, ինչպես պնդում էին ուրիշներն, ու ինչպեսփորձեցիր հասկացնել։
Գիտեմ, այդ ամենը խաղ էր, որովհետև ես տեսա․․․Տեսա այն իրականը, զգացմունքայինը, որը փորձում էիր թաքցնել, բայց որն, ինձ համար, իրականում ավելի կարևոր էր։ Դա գտնելու համար բավական էր քո մեկ հայացքը, որը վայրկենական փոխվում էր, երբ հանդիպում էր ինձ։

Ամեն ինչ փոխվեց։ Բայց ես չուզեցա մտածել, որ կարող էի սխալվել, որ կարող էի ուղղակի արբած լինել քո աչքերով ու տեսել այն ամենն, ինչ կամեցել է սիրտս։ Միթե՞ դա  հնարավոր էր, որ սխալված լինեի, թե ուղղակի կորցրել եմ այն լավ ուրիշը, որ գտել էի շատ դժվարությամբ, իսկ կորցնելն ակնթարթ էլ չտևեց։

Անգամ ծովն իր ամբողջ ջրերով քեզ սրտիցս մաքրել չի կարող։ Ու ես չեմ ուզում, որ այս դատարկությունը լցնի մեկ ուրիշը, որը ստեղծել ես հենց դու։ Դատարկություն, որն իր մեջ այնքան սառած հիշողություններ է պահում և կարծես սպասում մի փոքր ջերմության, որ կրկին սկսի հալչել։
Տեսնես կգա՞ այդ օրը, որ կրկին սկսեմ շոգել ու չվազեմ ժամանակի ետևից՝ մեկ առաջ, մեկ՝ հետ։




4 comments:

  1. Սիրում եմ քո գիրը կարդալ, Մարգարիտ Մանվելյան: Ու գիտե՞ս ինչու՝ ազնիվ ու անկեղծ ես գրում: Շնորհակալություն:

    ReplyDelete
    Replies
    1. Ես էլ ձեզ եմ շնորհակալ, եթե ձեզ չհանդիպեի չեմ կարծում, որ կսկսեի գրել։ Սկզբում հնարավոր է ինչ-որ տեղ պարտադրանքով, բայց հիմա կարծես առանց դրա չեմ կարող։

      Delete
  2. Չափից դուրս լավն էր, ապրե՜ս Մագաս

    ReplyDelete
    Replies
    1. Շնորհակալ եմ, ի՜մ նուրբիկ։

      Delete