28 January 2016

Վայրի ծաղիկները

Իսկ դու երբևէ՞ նայել ես հայելու մեջ: Զգացե՞լ ես, թե ինչքան գեղեցիկ ես՝ ծաղկի նման։


Մենք մի մեծ դաշտում աճող ծաղիկներ ենք, ամենքս մեր գույներով, քմահաճույքներով։ Մեկս սիրում է արև, մյուսս մթություն։ Մեկս շատ ջրի կարիգ ունի, մյուսիս մի փոքր կաթիլն է անգամ բավական։
Բայց հաճախ այդ գեղեցկության հետ մեկ տեղ, շատերս կորցնում ենք մեր բույրը՝ ընկնելով պարսի ետևից։ Չնայած ծաղիկները, երբեք չեք վազում մեղուների ետևից, բավական է ուղղակի նրանց էությունը։
Ծաղիկները չեն խոսում, նրանք պարզապես զգում են, չնայած նրանց լռությունն ավելի բարձր է։ Եվ երբ մեկը սկսում է խնամել՝ ընտելանում են։ Բայց  հետո միանգամից թառամում՝ չզգալով այդ խնամքը։ Չէ՞ որ, երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող է և լաս։
«Մարդիկ մի պարտեզում հինգ հազար վարդ են աճեցնում և չեն գտնում այն, ինչ փնտրում են։ Մինչդեռ այն, ինչ նրանք փնտրում են, կարելի է գտնել ամեն մի վարդի մեջ» ասել է՝ Էքզյուպերն։ Մի թողեք, որ ձեր ծաղիկները թառամեն ու կորցնեն իրենց բույրը։ Չնայած անգամ լինելով չորացած, նրանք չեն դադարում հիացնել։ Դուք դարձնելով իրենց վայրի՝ ընտելանցում եք այն կյանքին, որտեղ չեն զգում ուրիշի կարիքը։ Ու ծաղիկներն աճում են անգամ այն ժամանակ, երբ իրենց կոխրճում են հետևաբար՝ ես էլ կկարողանամ։

No comments:

Post a Comment