28 February 2016

Մի՞թե դժվար է

Թումանյանն օգնեց ինձ հասկանալ, թե ո՞րն է իմ առաքինությունն այս կյանքում:
Սովորական երևույթ էր իր զգացածն ինձ համար, քանի որ ես ինքս հաճախ հարցնում եմ ինձ՝ մի՞թե դժվար էր...
Մի՞թե չէինք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել ու տեսնել իրարու:
Չգիտեմ՝ ու՞մից և ինչպե՞ս, բայց ես նույնպես հասցրել էի վարակվել: Ինձ համար նույնպես դարձել էր դժվար: Երևում էին մարդկանց միայն վատ կողմերը, նրանց սխալ արարքներն ու չար հայացքները: Բայց մի՞թե ինձ խորթ ու անմատչելի պիտի մնա սիրո պայծառ զգացմունքը: 
Երբ աչքերս նորից թարթեցի, մի ուրիշ՝ մի նոր տեսարան բացվեց, որտեղ այլևս չկային վաղուց անցած-գնացած սխալ արարքները, ինձ նայող չար, պարզվեց, ուղղակի խորթ դարձած հայացքները:
Պետք էր ընդամենը մի փոքր ցանկություն, քանի որ թարթելն ինձ համար ակնթարթ էլ չտևեց:
Հաշվենք, թե ես թարթեցի՝ մի փոքր լենացնելով մարդկության կյանքը, որն ընդամենը մեծ կյանքի մի մասն է, ինչպես ասում էր Թումանյանը, բայց մեկ է, այն շարունակում է նեղանալ: Քանի որ մենք կանգնած ենք միմյանց դիմաց, այլ ոչ թե իրար կողքի: Եվ մեզ համար դարձել է զարմանալի միասին ուրախանալը: Բայց կարելի է, չէ՞, լինելով առանձին կարծիքի ու համոզմունքի՝ հարգել իրար: Դառնալ ավելի լայն սիրտ, ավելի համբերատար, ավելի ներող ու սիրող: 
Սկսեք հենց ձեզանից: Մի պահեք այդ չարությունը ձեր մեջ, փոխարենը՝ պարե՜ք, երգե՜ք, նկարե՜ք, մի խոսքով՝ ստեղծագործեք: Ի վերջո, մեր դպրոցը տվել է այդ բոլոր հնարավորություններն, ու դուք անգամ իրավունք չունեք միմյանց դեմ չարացած մնալու. 
-Այնպե՜ս եմ ուզում կյանքը դարձնել քաղցր ու սիրելի, դա դարձրել եմ ինձ համար նպատակ:  

No comments:

Post a Comment