4 February 2016

Կյանքը ծայրահեղությունների կծիկ է





Այսօր մենք ունենք այն, ինչ ունենք, բայց կարող էինք ունենալ ավելին:



Եվ այսօր մենք ապրում ենք, լինելով իրար կողքի, բայց լինելով իրարից այնքան հեռու:   Համարում ենք մեզ ռեալիստ ու շարժվում մեր ստեղծած օրենքներով: Կյանքը ծայրահեղությունների կծիկ է, այն ձգում է  իր բոլոր թելերը:  
Չպետք է կտրվել դրանից, թե չէ  ետ կընկնես ու միայնակ ավելի դժվար կլինի պայքարել ինքդ քո ու անարդարությունների դեմ: Պետք է թողնես ծուլությունդ ու ամուր -ամուր բռնվելով թելից՝ բարձրանաս վեր, միանաս բոլորին ու փորձես փոխել այն, ինչ կատարվում է քո երկրում : Ու երբ գրանցվի առաջին  հաջողությունը, ուրախությունից քեզ կորցրած երբեք չթողնես, այլ շարունակիր աշխատանքը, հասիր այն բարձրունքին, որի մասին շարունակ մտածում էիր :

«Չպետք է ծույլերի հոգեբանությամբ հույսներս դնենք լոկ արտաքին հրաշքների վրա. չպետք է մեզ կերակրենք այն հավատով, որ մի արտաքին փոփոխություն, մի դյութական ձեռք մեզ ազգ կդարձնի: Չպետք է կամենանք մեր հույսը եւ ապագան նյութական Հայաստան գաղափարի վրա հիմնել, այլ պիտի տենչանք ու աշխատենք Հոգեւոր Հայաստանի համար»: Վահան Տերյան <<Հոգևոր Հայաստան>>

Լինենք երազկոտ, բայց ոչ դատարկ երազենք, լինենք կռվարար, բայց դա միայն արդարության համար:  Երբեք մի սպասիր, որ քեզ ձեռք մեկնեն, որպեսզի կարողանաս հասնել նպատակներիդ, այլ ինքդ կանգնիր ու փորձիր, իմացիր, որ դու ու քո ժողովուրդը միայնակ եք, դուք եք այն թելերը, որ առանց որևէ ուրիշ օգնության կկարողանան հասնել Հոգևոր Հայաստանին: Կտրվիր նյութականից կառչած այն մարդկանցից,  ովքեր խանգարում էին, երբ դուք աշխատում էիք: 
 Բայց մինչ այսքանին հասնելը ու սրա մասին խոսելը, պետք է կարողանանք ինքներս  լցվենք ահռելի համբերատարությամբ ու հավատով: Չէ՞ որ մենք կարող ենք դա անել. մենք սկզբում ստեղծենք մեր ներքին կամքը : Պետք է ստեղծագործենք անընդհատ, օգնեք իրար ստեղծագործելու համար : 
«Պետք է բացի արտաքին հնարավորությունից, լինի և ներքին մի զորություն, մի հոգևոր մղում, որ մարդկանց համախումբը ազգ է դարձնում» : Հաղթենք ինքներս մեզ ու ստեղծենք մեր խումբը, որը գնալով կավելանա ՜:   
Եվ ահա, այսօրվա ճիգերի ու ջանքերի մեջ անգամ մենք չպիտի մոռանանք, որ մեր առաջ կա դեռ մի խոշոր ու վսեմ աշխատանք, գուցե ոչ այնքան շլացնող ու փայլուն իր արտաքինով, սակայն իմաստալից և վեհ՝  իր ներքին բովանդակությամբ»:

No comments:

Post a Comment