30 November 2014

Ամեն մարդ իր համար է ապրում

10382653_318027728404354_5786999469750529883_n
Ամեն մարդ ինչ-որ տարիքում սա հասկանում է: Հասկանում է ու ունենում տարօրինակ զգացողություն՝ ասես վրայից մի մեծ բեռ է ընկել: Ես դա գիտեի վաղուց, սակայն հասկացել եմ վերջերս: Ամեն մեկը իր համար է ապրում… Ոչ ոք ինձ համար չի ապրում, ու ո՛չ էլ ես եմ ինչ-որ մեկի համար ապրում:
Անգամ, երբ լավություն եմ անում մեկնումեկին, միեւնույն է, դա էլ եմ ինձ համար անում:
Օրինակ՝ մենք օգնում ենք ծնողներին, որպեսզի նրանք գովեն մեզ, կամ գումար ենք տալիս մուրացկանին, որպեսզի մեզ լավ զգանք: Այդպիսին է մարդ արարածը, ու իմ կարծիքով այս հարցում բացառություններ չկան:
Մեծ մասամբ, մենք չենք կարողանում ինքներս մեզ ասել
դա… Բայց բոլորն էլ ստիպված մի օր խոստովանում են, որ միայն իրենց համար են ապրում, քանի որ այլեւս չեն կարողնում ներսում պահել դա:

No comments:

Post a Comment