Իմ կարծիքով, սուտ են խոսում այն մարդիկ, ովքեր վաճենում են ճշմարտությունից, ովքեր կարծում են, որ ճշմարտությունն ասելով կարող են ավելի շատ ցավ պատճառել մարդուն, քան ստելով: Իրականում, ցանկացած մարդ ձգտում է ճշմարտությանը, սակայն ոչ բոլորն են կարողանում ընդունել դա, պարզապես իրենք հավատում են այն ճշմարտությանը, որին հեշտ է համակերպվելը: Նրանք իրենց շրջապատող մարդկանց նույնպես փորձում են համոզել որ ճիշտը այն է ինչ որ իրենք են ասում, հիմնականում դա անում են նրա համար, որպեսզի իրենք էլ կարողանան հավատալ իրենց ասածին:
Սուտը եւ ճշմարտությունը ասես զույգեր լինեն, նրանց այնքան հեշտ է շփոթելը, սակայն բավական է նրանց մի փոքր մոտիկից զննես, հեշտությամբ կկարողանաս հասկանալ տարբերությունը նրանց միջեւ:
Հեղինակ՝ Մարիամ Մանսուրյան
No comments:
Post a Comment