Քամվել եմ սիրուց
Դարձել միայնակ,
Ինչպես հինավուրց
Մեծ քարանձավ:
Մոռացաք դուք ինձ
Անվերադարձ ու սառը,
Մամռոտել են ինձ նորից
Խոնավությունն ու ցավը:
Սպասում ես դեռ
Այն վառ արևին,
Որ իր շողերով
Կողջունի ինձ նորից:
Բայց ես դառնում եմ
Հենց իմ գերին,
Մտնում եմ քարանձավիս մեջ
Ու դուրս չեմ գալիս:
Կարոտ եմ անում այն արևին
Բայց վախենում եմ ես նրա լույսերից,
Վախենում եմ ես՝ ամպերի այցից
Չէ որ էլի մամռոտելու եմ ցավից...:
Դարձել միայնակ,
Ինչպես հինավուրց
Մեծ քարանձավ:
Մոռացաք դուք ինձ
Անվերադարձ ու սառը,
Մամռոտել են ինձ նորից
Խոնավությունն ու ցավը:
Սպասում ես դեռ
Այն վառ արևին,
Որ իր շողերով
Կողջունի ինձ նորից:
Բայց ես դառնում եմ
Հենց իմ գերին,
Մտնում եմ քարանձավիս մեջ
Ու դուրս չեմ գալիս:
Կարոտ եմ անում այն արևին
Բայց վախենում եմ ես նրա լույսերից,
Վախենում եմ ես՝ ամպերի այցից
Չէ որ էլի մամռոտելու եմ ցավից...:
No comments:
Post a Comment