Իմ կարծիքով, մեզանից առաջ գոյություն են ունեցել մի քանի անվերջություն քաղաքակրթություններ, որոնք եղել են մի քանի անվերջություն անգամ զարգացած մեզանից: Նրանք իմացել են բոլոր հարցերի պատասխանները, անգամ այն հարցերի, որոնք մեզ համար անգտնելի են թվում:
Առաջ ես ձգտում էի այդ ամենագիտությանը, սակայն հիմա հասկացել եմ, որ ինձ դա պետք չէ: Եթե ամեն ինչ իմանայի, էլ իմաստ չէր լինի կյանքը շարունակելու, քանի որ արդեն բոլոր հանելուկները լուծված կլինեին: Արդեն ոչնչի համար պայքարելու կարիք չէր լինի, քանի որ ամեն ինչին հասած կլինեի, բոլոր երազանքներս՝ իրականացած: Այդ ժամանակ, արդեն ոչ թե մարդ կլինեի, այլ՝ աստվածային ուժի տեր մեկը, իսկ ես համոզված չեմ՝ ուզում եմ դա, թե՝ ոչ:
Կյանքը մեզ համար հանելուկային է եւ եթե այն դառնա պարզ, արդեն այնքան անհետաքրքիր կլինի…
Հեղինակ՝ Մարիամ Մանսուրյան
No comments:
Post a Comment