Այսօր ուզում եմ շնորհավորել այն ուսուցչիս, որը ինձ դասեր էր տալիս նորածին հասակից՝ կյանքին:
Նա բոլորիս ուսուցիչն է, ուսուցիչը, որը, ինչպես և մյուս ուսուցիչները, բացի սովորեցնելուց կարողանում է սովորել մեզանից: Կյանքը ուսուցիչների ուսուցիչն է… Ինձ շատ են դուր գալիս Կյանքի դասերը, իհարկե հաճախ լաց լինելով եմ դուրս գալիս նրա դասասենյակից: Ամեն օր նա ինձ մի նոր բան է սովորեցնում և տալիս է տնային աշխատանք, որի շուրջ կարող եմ ամբողջ օրը նստել և մտածել ու վերջում չկարողանալ լուծել մարդկության համար այդ անլուծելի խնդիրը: Կյանքը գնահատականներ չի դնում, նա քեզ ստիպողաբար ոչինչ չի հանձնարարում: Ու երբ սխալվում ես, չլուծելով կյանքի տված խնդիրները, նա քեզ վրա չի ջղայինանում, այլ քեզ նոր դասեր է տալիս:

Կյանքը մարդկանց սովորեցնում է այն ամենը, ինչ որ ո՛չ մի բանաստեղծ և ո՛չ մի երգահան չի կարող սովորեցնել: Նա մեզ սովորեցնում է սիրել, ատել, պայքարել, չհուսահատվել, հուսահատվել, լաց լինելը՝ հարկ եղած և չեղած պահերին…
Ու երբ ավարտում ենք Կյանքի դպրոցը, գալիս է մեր նոր ուսուցիչը՝ Մահը…
Հեղինակ՝ Մարիամ Մանսուրյան
Հեղինակ՝ Մարիամ Մանսուրյան
No comments:
Post a Comment