Մեր հոգին նման է տիեզերքի։ Այնտեղ կա արև՝ մեր սրտի նման, կան հուշեր
՝Պսպղուն աստղերի պես և կա մի սև առանցք, որտեղ ես ուղարկում եմ բոլոր վատ հիշողությունները, որպեսզի մոռանամ…։ Անիծում եմ այն օրը, երբ մարդ արարածը բացեց իմ հոգու սև առանցքը։ Երբ իր արարքներով ստիպեց ինձ լաց լինել, ստիպեց՝ որ տիեզերքի երկնաքարերը ընկնեն երկրի վրա…
Տիեզերքն էլ է լաց լինում, բայց մենք դրա մասին չգիտենք։ Եթե տիեզերքը մեծ է, դա չի նշանակում, որ նա ուժեղ է նույնքան։ Մենք մոռանում ենք այդ մանրուքների մասին։ Հոգիս մեծ է… Բայց հոգուս մեջ աստղերը պետք է ուժեղ վառվեն, այլ ոչ թե ընկնեն սև առանցքի մեջ։
Մանե Հովհաննիսյան

No comments:
Post a Comment