23 November 2014

Դու իրականում ավելի բարի ես..

IMG_1329.PNG
Նա ընթերցում է իմ մտորումները
Մտածում է, խորհում է իմ մասին դատելով գրածիցս և հանկարծ ասում.
-Դու իրականում ավելի բարի ես…

Իսկ հիմա ես եմ ուղեղիս մեջ պտտում այդ 4 բառերը, ես եմ նստած խորհում այդ մասին: Երբեք դրա մասին չեմ մտածել: Ոչինչ ինձ չի ստիպել մտածել այդ ուղղով:
-Գրիր քո բարության մասին:
Շոյված եմ… Մի՞թե կարող եմ գրել դրա մասին:
-Հաստա՞տ դու ես գրել:
Հմ… Դե… ԱՅՈ: Դե չգիտեմ, ներքին ձայնս է հուշել: Այն ինչ զգացել եմ:
-Այդպիսի սուր զգացողություններ…
Այո
-Դու ինձ լսու՞մ ես:
Ե՞ս… դու չգիտե՞ս, որ ես այստեղ չեմ: Մի տեղ երկնքում եմ: Դեռևս մտածում եմ այն մասին, որ ես իրականում ավելի բարի եմ: Հիմա եմ ես քեզ պատասխանում, հիմա եմ հիշողություններիս մեջ գտնում քո հարցերը:
Ես՝ բարի եմ, դու՝ բարի ես, նա՝ բարի է: Դատելով այս նախադասությունից մենք բոլորս էլ բարի ենք: Բոլորիս մեջ էլ կա մի ձայն, որը ժամանակ առ ժամանակ հիշեցնում է ասելով. “Դու իրականում ավելի բարի ես”:
Հեղինակ Մանե Հովհանիսյան

No comments:

Post a Comment