Գրում եմ կարոտի մասին։
Այն կարոտի, որը անտանելի է։ Այն կարոտի, որից զզվում եմ… Եվ վերջ ի վերջո, այն կարոտի, որի համար ապրում եմ։ Հենց այդ կարոտն է, որ ինձ ուժեղ է պահում, բայց միևնույն ժամանակ կոտրում է։ Զգում եմ, թե ինչպես եմ կոտրվում, փոխվում։ Այնպես է կոտրում, որ արտասվում եմ։ Այնպես, որ այլևս չեմ կարողանում կանգնել ոտքերիս վրա և արդեն օգնության կարիք եմ զգում կանգուն մնալու համար։ Կանգուն է պահում նաև այն փաստը, որ իմ կարոտը անպատասխան չէ, իմ կարոտը փոխադարձ է։ Այն փաստը, որ ես գիտեմ, որ աշխարհի մյուս ծայրում կարոտիս պատճառը նույնն է զգում։
Զգում եմ, հասկանում եմ։ Ինձ համար աշխարհի ամենաթանկ մարդու կարոտն եմ զգում և հասկանում եմ, որ նա հեռու է։ Շատ հեռու… Միևնույնն է… Ատում եմ կարոտը և հալվում եմ շաքարի պես, երբ եռման կարոտը թափվում է ինձ վրա, գոլորշիանում և հեռանում, ոչնչացնելով ինքն իրեն։

Հեղինակ՝Մանե Հովհաննիսյան
No comments:
Post a Comment