Ես քայլում եմ սարն ի վեր: Ճանապարհը դժվար է, քարքարոտ եւ վտանգավոր: Դու էլ ասես կախվել ես ոտքերիցս՝ ողջ ծանրությամբ:
Դու կանգնում ես դիմացս եւ փորձում փակել ճանապարհս, բայց ես շրջանցում եմ քեզ, չնայած, որ հաջորդ քայլիս դու նորից ես հայտնվում: Նստում եմ մի քարի, դու էլ՝ մյուսին:
Դու կանգնում ես դիմացս եւ փորձում փակել ճանապարհս, բայց ես շրջանցում եմ քեզ, չնայած, որ հաջորդ քայլիս դու նորից ես հայտնվում: Նստում եմ մի քարի, դու էլ՝ մյուսին:
- Հոգնել եմ քեզնից, ավելի շատ, քան այս ճանապարհից, շա՞տ ես խանգարելու ինձ:
- Նայիր, թե ինչքան պիտի քայլես: Գագաթը չի էլ երեւում: Պատկերացնու՞մ ես՝ հինգ կիլոմետր անընդհատ բարձունք՝ մոտ 10.000 քայլ, ամեն հաջորդը ավելի դժվար ու ծանր:
- Ճիշտ որ, երկար պիտի քայլեմ: Բայց ես մաթեմատիկայից լավ եմ՝ այդ հինգ կիլոմետրը կբաժանեմ հիսուն հարյուր մետրանոց հատվածների, ու էդպես, կամաց-կամաց շարժվելով տեղ կհասնեմ:
Ես վեր եմ կենում, շարժվում առաջ, դու քայլում ես իմ կողքից: Երազում եմ լինել խմբի առաջագնացի տեղում, որ ինձնից հազիվ 20-30 քայլով է մոտ գագաթին: Մեկ րոպեից հասնում եմ երազանքիս, իսկ առաջագնացն արդեն 30-40 քայլով է առաջ ինձնից: Ստիպված եմ նոր երազանք պահել…
- Նայիր, դեռ կեսն էլ չես անցել, բայց արդեն շունչդ փչում է, ծունկդ էլ սկսել է ցավել…
- Մի խանգարիր, ես լսում եմ:
- Ի՞նչ ես լսում, մյուսների հեռացող ոտնաձայննե՞րը:
- Վիսեցկու երգն եմ լսում. “лучше гор могут быть только горы…”:
Ու բարձրանում եմ հերթական քարաբլրի վրա: Ուժերս չեն սպառվել, բայց ոտքերս չեն ծալվում, ծնկիս ցավն էլ ուժեղացել է: Բախտս բերում է՝ խումբը կանգնում է հանգստի: Ես փռվում եմ քարերի վրա, դու էլ՝ ինձ վրա: Ու էլի սկսում ես հին երգդ.
- Հաջորդ անգամ կբարձրանաս…
- Հաջորդ անգամ չկա, ես նահանջողը չեմ:
- Տասներեք տարեկան ես ու խելքիցդ մեծ գործեր ես բռնում… Արագած, միանգամից երկու գագաթները, չէ մի չէ՝ գնա Էվերեստը բարձրացիր:
- Դրա ժամանակն էլ կգա…
Նեղսրտած հրում եմ քեզ վրայիցս.
- Դու պատկերացնու՞մ ես, գագաթ հասնեմ, ո՜նց եմ ուրախանալու:
- Բան ես գտել երազելու, համարենք գագաթ հասար, է հետո՞… Ի՞նչ օգուտ դրանից…
Բարկացած բարձրանում եմ ու նորից, այս անգամ ավելի արագ, սկսում եմ հաշվել քայլերս 1000, 999, 99…, կորցնում եմ հաշիվը, հետո նորից լսում եմ Վիսոցկու ձայնը, հետո՝ քո ձայնը: Չէ, քո ձայնը չեմ ուզում լսել: Սկսում եմ բարձրաձայն հաշվել. 98, 97, 99… Վե՞րջ: Հասա՞:
- Շնորհավորում եմ քեզ:
- Ես հասա գագա՞թին:
- Հա: Դու ինձ հաղթեցիր…
- Չէ, ես ի՛նձ հաղթեցի: Դա շատ ավելի կարեւոր է, քան ցանկացած այլ հաղթանակ: Իսկ քեզ ես շնորհակալ եմ: Չնայած շնորհակալս ո՞րն է. չէ՞ որ ես ու դու նույն Մարիամն ենք:)
Հեղինակ՝ Մարիամ Մանսուրյան
Հեղինակ՝ Մարիամ Մանսուրյան
No comments:
Post a Comment