21 November 2014

Շնորհակալ եմ…

Երբ դու որոշում է մի մեծ բանի հասնել, քեզ շրջապատող մարդիկ բաժանվում են երկու խմբի՝ մի խմբում բոլորը հավատում են քեզ եւ փորձում են ամեն ինչով օգնել, որպեսզի հասնես քո նպատակին: Իսկ մյուս խմբի «անդամները» ասում են, որ դու ինչքան էլ ցանկանաս, չես կարող անել դա:

Ու մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ իրենց օգնում է միայն առաջին խումբը, որտեղ մարդիկ հավատում են իրենց: Սակայն դա այդպես չէ, իրականում երկու խմբերն էլ պետք են, որպեսզի հասնես հաջողության: Երկու խմբերի ազդեցության տակ էլ, դու սկսում ես ավելի շատ աշխատել, մի դեպքում, քանի որ մարդիկ քեզ հավատում են ու դու ուզում ես արդերեցնել իրենց սպասելիքները, իսկ երկրորդ դեպքում՝ ուզում ես ապացուցել, որ դու ավելին ես, քանի իրենք են կարծում:
Բայց ամենակարեւոր բանը, որ պետք չէ ամբողջովին հավատալ որեւէ մեկին, քանի որ եթե դու 100%-ով համոզված լինես, որ կհասնես նպատակիդ, արդեն այնքան ինքնավստահ կդառնաս, որ չես էլ աշխատի դրա համար: Իսկ եթե հավատաս նրանց, ովքեր քեզ չեն հավատում, հույսդ կկորցնես ու էլ ոչ էլ կփորձես որեւէ բանի հասնել:

Հեղինակ Մարիամ Մանսուրյան

No comments:

Post a Comment