27 November 2014

Հնդկաստան

Indian Flag«Տենջավուր»ից 60կմ դեպի արևելք, հարթ մակերևույթի վրա անսպասելիորեն բարձրանւոմ է մի մեծ ժայռ։
Տաճարի ճանապարհը բաղկացած է 400 աստիճանից և ավարտվում է «Գանեշի»ի տաճարի մոտ։ Այդ վերելքը արժե անցնել նաև Կավերի հարթավայրի հեքիաթային տեսարանի և Շվեյռանգան քաղաքի համար, որը գտնվում է մյուս ափին: Այնտեղ գտնվում է «ռանգանարխիի» սրբավայրը։ Այն 3ից մեկն է Կավերի գետի վրա։ Այստեղ հավաքվում են Հնդկաստանի ուխտավորները։ Սուրբ քաղաքի կարգավիճակը կրում է նաև հին նուրբ «Մադուռայ»։ Այդ անվանումը գալիս է Տամիլյան՝ Մադուռան բառից, որը նշանակում է քաղցր։ Լեգենդի համաձայն, Շիվան քաղաքը ստեղծելիս այն լցրեց ծաղիկներով, որոնցից նեկտար էր թափվում։ Մի քանի Մանդալներում այն պատկերված է ինչպես լոտուս ծաղիկը, որի կենտրոնում գտնվում է «Մինաքշի» տաճարը։ Այստեղ ավելի շատ հարգում են աստվածուհիներին, այլ ոչ թե աստվածներին՝ տղամարդկանց: Առասպելի հերոսուհին թագուհի Մինաքշին է, որը գլխավորեց մեծ բանակ և գնաց գրավելու աշխարհը։ Շատ հաղթանակներից հետո, նա բարձրացավ «Կայլաս» սարը՝ աստվածների ապաստարանը։ Այնտեղ նա պատերազմ հայտարարեց Շիվային։ Կռվի ժամանակ Մինաքշիին բացվեց ճշմարտությունը և Շիվայի մեջ նա ճանաչեց իր ապագա ամուսնուն։ Սրերի ձայնը դադարեց, Մինաքշին և Շիվան վերադարձան Մադուռայ և կազմակերպեցին աղմկոտ հարսանիք։ Երբ Մինաքշին դարձավ Աստծո կինը, դրանից հետո հնդիկների մտածողության մեջ նա դարձավ գլխավոր Փարվաթին Աստվածուհու մարմնացում։
Հնդիկների համար հոգնածության, շոգի և ծարավի դիմաց լավագույն միջոցը նոր պատրաստված սուրճն է կամ թեյը։ Ամեն օր փողոցային սրճարանները առաջարկում են խմիչքներ՝ մի քանի ռուպիով (Հնդկաստանի դրամական միավորը)։ Որպես քաղցր նախուտեստ փոքր փքաբլիթ է՝ շաքարային կամ վանիլային գլազուրով։ Հնդկաստանում շատ հեշտ կարողանում են գին գցել։
Մադուռայից արևմուտք ճանապարհը տանում է դեպի անսահման բրնձի դաշտերը։ Հնդկաստանը, որը մինչ վերջերս թվում էր դատապարտված է սնունդի ներմուծմանը, սկսել է հավելյալ արտադրանք տալ։ Այսօր Հնկաստանը ամբողջ աշխարհի շուկայում ամենամեծերից հացահատիկ արտադրողներից է։
Կոչին քաղաքի Բրանթոն Բոաթյարդ հյուրանոցի փառքի սրահում պարտադիր պետք է լինի Վասկո Դա Գամայի դիմանկարը։ Լեգենդար ծովագնացը մահացել է 1524թվականին՝ հենց Կոչինում։
Կոչինում դասերը վերջացան։ Որոշ աշակերտների ծնողներն են վերցնում, իսկ ոմանց՝ տուն են տանում դպրոցի ավտոբուսները կամ տուկ-տուկները (Հնդկաստանի հասարակական տրանսպորտը)։
Օձի «կախարդները» մինչև հիմա բնութագրում են հնդկական փողոցները։ Ազդանշան զամբյուղի մեջի թունավոր պարուհու համար։ Արթնացած օձերին՝ սովորաբար թագավորական կոբրաներին, հիպնոզացնում է ոչ թե նվագը, այլ ձեռքի շարժումները։ Օձերը խուլ են, այլապես հնարավոր չէր լինի նույն երաժշտությունը միացնել ամեն օր։ Օձերի «կախարդները» Հնդկաստանում օգտվում են հարգանքից և վախից։ Դա նրանից է, որ նրանց գրանցում են որպես կախարդական հմտություններով մարդ։ Ֆլեյտայի ձայները խառնվում են ձկնորսների զբաղեցրած նավահանգստի գլխավերևում պտտվող ճայերի կռնչոցներին։ Որպեսզի դուրս բերեն փայտե կղզուց ձգված ծանր ցանցերը, պետք է համենայն դեպս 5 ուժեղ տղամարդ։ Ուժ և ճարպկություն պետք են նաև նրա համար, որ դուրս բերեն ձուկը ցանցից, պետք է շտապել, այլապես թևավոր հակառակորդները կվերցնեն իրենց բաժինը։ Յուրահատուկ ցանցերը փայտե կղզու վրա հայտնագործել են չինացի ձկնորսները 13-րդ դարում։
Կատհակալի պարողների դեմքերի ներկելը կարող է տևել մի քանի ժամ: Դիմահարդարումը պարելու արվեստի անբաժանելի մասն է, որի ավանդույթը ունի 3000 տարվա պատմություն։ Կատհակալիի արվեստը կրում է կրոնական բնույթ, պարողները նմանակում են աստվածներին և արտահայտում են իրենց հարգանքը։ Դասական հնդկական պարը առասպելներից և լեգենդներից վերցնում է թեմատիկան։ Կատհակալիում իմպրովիզացիայի տեղ չկա, ամեն 100-ից ավել դիրքը կամ նշանը ունի իր նշանակությունը։ Մշակված է նույնիսկ հոնքերի շարժումները։ Կատհակալիի պարը ստեղծվել է Կերալայում, այն պարում են միայն տղամարդիկ։ Պատումների մեծ մասը արմատներով գնում է դեպի հին հնդկական 2 էպոս։ Այսօրվա պատմությունը պատմում է մի գեղեցիկ կնոջ մասին, որին ներկայացնում է գեղեցկադեմ մի տղամարդ, որը ստանում է արքայազն Ջայանդխիի սերը։ Արքայազնը հիացած է գեղեցկությամբ և շնորհքով, սակայն որոշում է փորձել կնոջը, և այստեղ պարզ է դառնում, որ գեղեցիկ աղջկա դիմակի տակ թաքնված է նենգ սատանա։ Հիասթափված և վրդովված՝ արքայազնը վերցնում է թուրը, կտրում է խաբեբայի քիթն ու կուրծքը և քշում է նրան երկնքից:

Թարմանությունը՝ Արեգ Ղալամքարյանի

No comments:

Post a Comment