Հայրս այն մարդն է, ում ճանաչում եմ կյանքիս առաջին իսկ վայրկյանից, սակայն դեռ շարունակում եմ բացահայտել:
Մեկ-մեկ մտածում եմ, որ այն ամենը ինչին հասել եմ, նրա շնորհիվ է, քանի որ հայրս է ինձ սովորեցրել, որ պետք է չհուսահատվել, միշտ առաջ շարժվել, վայելելով կյանքի յուրաքանչյուրը վայրկյանը, քանի որ այդ թանկարժեք վայրկյանները մի օր վերջանալու են: Ես հայրիկիս նման մարդկանց շատ քիչ եմ ճանաչում (եթե անգամ ճանաչում եմ), քանի որ նա միշտ ասում է այն, ինչ որ մտածում է: Օրինակ մի օր, երբ վերադառնում էր արտասահմանից, ես նրա համար պատրաստել էի մի բացիկ, որի վրա աշխատել էի մոտ երկու ժամ: Ու երբ հայրս տուն մտավ, այնքան քննադատեց պատրաստածս, որ արդեն քիչ էր մնում լաց լինեի (կամ էլ լաց եղա… Լավ չեմ հիշում):

Ու նա ինձ հետ այդպես էր վերաբերվում, դեռ փոքր ժամանակվանից՝ հպարտանում էր իմ արած լավ բաներով եւ միառժամանակ քննադատում դրանք: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, ասես նա ուզում է, որ այն ամենը, ինչ որ անում եմ, անեմ իդեալական: Ամեն անգամ երբ ասում եմ, որ 9 եմ ստացել, նա հարցնում է. իսկ ինչո՞ւ 10 չէ:
Հայրիկս միշտ ինձ ընտրության առաջ է դնում ու երբեք չի պարտադրում որեւէ բան անել, սակայն ասում է, որ նախօրոք պետք է հաշվի առնեմ դրա հետեւանքները: Հատկապես հիմա, ես շատ եմ սխալվում ընտրություն կատարելիս, սակայն նա միեւնույն է, շարունակում է ինձ վստահել, քանի որ հենց սխալներն են, որ մեզ ճիշտ ուղղու վրա են դնում:
Ես ուրախ ու հպարտ եմ, որ ճանաչում եմ հայրիկիս պես մարդու… Մի մարդու, ով ինձ համար ամեն ինչից թանկ է:)
Հեղինակ՝ Մարիամ Մանսուրյան
Հեղինակ՝ Մարիամ Մանսուրյան
No comments:
Post a Comment