13 January 2015

Շողակնը՝ լուսամփոփ


1 կայք, 2 տղա, 5 աղջիկ, 1 ուսուցչուհի։ Այս ամենը կարելի է փոխարինել մի բառով՝ Շողակն։ Մեր Շողակնը։ Ամեն մի ստեղծագործություն կամ նյութ, որը Դուք կտեսնեք Շողակնում՝ մի փոքրիկ լուսամփոփ է։
Ամեն մի լուսամփոփ օգնում է Շողակնի շողքը պահել։ Ամեն մի լուսամփոփ ամեն մի հեղինակի հոգու պստլիկ լույսն է։
Մեր կայքի շնորհիվ մենք սկսեցինք ստեղծագործել։ Եվ ոչ միայն ստեղծագործել։ Այնտեղ կան թարգմանություններ, վերլուծություններ։
 Շողակնի լույսը պահպանելու համար մենք սկսեցինք աշխատել։ Դա է կարևորը։ Հենց դա ինձ տվեց Շողակնը։ Ես սկսեցի աշխատել, ունեցա դժվարություններ, բայց հաղթահարեցի և ունեցա արդյունք։ Արդյունքս դարձավ լուսամփոփ։ Եվ Շողակնը չմարեց։

No comments:

Post a Comment