29 January 2015

Սեբաստացի շները

Հիշում եմ, այս դպրոցում սովորելուս առաջին տարին էր եւ առաջին անգամը, որ գալիս էի Մայր դպրոց՝ մեդիաուրբաթին մասնակցելու... Ու երբ արդեն հասել էինք այգու մոտ, մի այսպիսի բան կատարվեց, ընկերուհիս վեր թռավ եւ թաքնվեց ետեւումս: Ես էլ չէի հասկանում , թե ինչ է եղել, երկու րոպե առաջ ամեն ինչ կարգին էր եւ հանկարծ մի բան ընդհատեց մեր զրույցը: Հետո եւս մեկ անգամ ինչ-որ բան խախտեց լռությունը, սակայն այս անգամ դա ոչ թե ընկերուհիս էր, այլ նրա անհանգստության պատճառը՝ շունը: 
Սկզբում ես զարմացել էի, քանի որ անցյալ դպրոցում երբեք չէի տեսել, որ դպրոցի ցանկապատից ներս շուն լինի եւ ոչ ոք անգամ չփորձի նրան քշել: Սակայն ավելի տարօրինակ մասը հետո էր, երբ նրա հետեւում նկատեցի եւս մի երկու-երեք շուն: Այ քեզ բան... Նրանք ազատ թափառում էին այգում, ասես դա մի սովորական բան է:
Ու հենց այսօր ես կրկին հանդեպի այդ շներին, կամ միգուցե սրանք արդեն չորս տարի առաջվանների ձագերն են... Չնայած որ այդ ընկերուհիս դեռ վախենում է Սեբաստացի շներից (որոնց ես եմ այդպես կոչել), նրանք շատ հանգիստ են եւ երբեւիցե չեմ տեսել, որ փորձեն մեկնումեկին վնասել:
Հիմա եմ հասկանում, թե ինչու նրանց ոչ ոք չի քշում... Պատճառը այն է, որ կրթահամալիրը բաց է բոլորի առջեւ, այն ազատ է, ազատ է մտքի, խոսքի, գործի առումով:

No comments:

Post a Comment