25 November 2016

Ուր էր, թե երջանկություն վաճառեին

b_u8shb4pfk
Ինչ լավ կլիներ, եթե հրուշակեղենի խանութներում կիլոգրամներով երջանկություն վաճառեին: 

Պատկերացրեք` երեկոյան մտնում ես ամենասովորական հրուշակեղենի մի խանութ և վաճառողուհուց խնդրում ես.
-Ես մի 200 գրամ երջանկություն եմ ցանկանում գնել:
Իսկ նա քեզ պատասխանում է.
-Իսկ դուք ո՞ր տեսակն եք ուզում, մենք այդ երջանկությունից 300 տեսակ ունենք. վանիլային, շոկոլադե, կարամելային, մարցիպանով, պնդուկներով, փայտիկի վրա: Ձեզ որի՞ց կշռել:
Դու կարճ ժամանակով քարանում ես, շրջվում ես սառը անձրևով նախշված  ցուցափեղկի կողմ  և կամացուկ հարցնում.
-Իսկ ո՞րն են ավելի հաճախ վերցնում:
Աղջիկը խաչում է ձեռքերը կրծքին և  քմծիծաղ տալիս.
-Վանիլայինը: Բայց ես լսել եմ, որ այն շուտ է վերջանում: Եվ շատ էլ չես ուտում: Ուղղակի անիմաստ գումարդ ես ծախսում: Վերցրեք շոկոլադովը: Նա բուրավետ է, թեթև, երկար է հերիքում: Ես իմ 100 գրամը արդեն կես տարի է՝ ինչ ուտում եմ: Ոչ մի կերպ չեմ կարողանում վերջացնել: Երջանի՜կ եմ...:

No comments:

Post a Comment