6 May 2016

Հողն իր արցունքներով է պահպանում ժպիտի իր գույնը...


  • Հողն իր արցունքներով է պահպանում ժպիտի իր գույնը…

Ռաբինդրանաթ Թագոր, «Թափառող թռչուններ» (Հնդկական պոեզիա)


Հողն էլ լաց լինել գիտի, ե
րբ անձրևում է, նա իր մեջ է կլանում ամպերի արցունքները, իսկ ամպերը ինչո՞ւ են լալիս`  ոչ ոք չգիտի:
Մի գուցե նրանք հոգնել են սավառնելուց:
Մի գուցե հոգնել են իրենց անընդհատ թեթև զգալուց:
Եթե իմանայի, թե ինչո՞ւ են լալիս նրանք: Եթե իմանայի, որ հոգնել են լինել թեթև ու հոգնել են սավառնելուց, կխնդրեի տեղերով փոխվել:
Որովհետև ինձ չի հերքում թեթևությունը, ես ծանրացել եմ - ծանրացել եմ ներքուստ:
Լցվել եմ խնդիրներով ու ժպիտս թաքնվել է ինձնից շատ հեռու:
Ուզում եմ լինել մոտիկ գույներին ու ժպիտին, որ նորից թեթևանամ: Ու հոգիս, լավ, թող լինի ծանր, բայց ծանր գույներով ու  ժպիտներով, այլ ոչ լացերով ու խնդիրներով:
Մի գուցե ժպիտն էլ ինձ է կարոտել...
Ես էլ եմ հող, որ կլանում եմ ամեն ինչ ու պահում եմ իմ ներսում, բայց ես չեմ կարող պահել դրանք միշտ ու լռել դրանց մասին, իսկ հողը կարողանում է հազարավոր տարիներ իր ներսում պահել տխուր ամպերի լացը:
Բայց հողը պահպանում է իր այդպես էլ չերևացող ժպիտը, անգամ դրա գույնը, իսկ ե՞ս, իսկ մե՞նք...

2 comments:

  1. Փաստորեն հավանել ես Թագորին, թե չէ չէիր գրի: Ապրես, Սոնա ջան:

    ReplyDelete
  2. Հա՜, շատ լավն էր: Հաճելի էր վերլուծել:

    ReplyDelete