3 May 2016

Մենք հակապատկերներ ենք...

Ցու՞րտ է տունդ.
մի արև եմ ծրարում, փոստում եմ քեզ համար ....
բառի մեջ մի աստղիկ դիր
ու առաքիր իմ երկինքը.
Շատ եմ մութ: 
-Մանուչեհր Աթաշի

- Աշո՜ւն, ձմե՜ռ, մի քիչ էլ գարուն կա տանդ մեջ, բայց դու ագահի պես  ամառ ես ուզում, ուզում ես տաքություն ու շատ արևներ, որ տաքանաս: Իսկ ես ուզում եմ մի քիչ ձմեռ, որ կրկին տեսնեմ սպիտակը, որ զգամ ցուրտը ու քամու խաղը, զգամ ձյան փաթիլների պարը ... 
Մենք հակապատկեր ենք... Ինչևէ, իմ ամառը կտամ քեզ, իսկ դու  ինձ կտաս ձմե՜ռ, կտաս սպիտակ գույն ու հանգստություն, ես քեզ կտամ արև, դեղին գույներ, մի քիչ էլ երջանկություն, որ չդժգոհես կրկին ու այնքան տաքանաս ու հալվես ու անհետանաս, որ չտեսնեմ էլ քեզ ...
Իսկ իմ ամա՞ռը:
Իմ ամառը կվերադառնա անպայման, նա չի թողնի, որ մրսեմ քո տված երկարատև ձմեռվանից հետո: Կգա ետ, որ ես էլ երջանկանամ , իսկ ես կգրկեմ նրան ամուր- ամուր, որ կարմրեմ ...  Բայց դո՞ւ էլի կհայտնվես ու ագահի պես կուզես իմ ձմեռվանից մնացած բոլոր աստղերին,  որոնց պատմում էի երազներս, իսկ նրանք կամացուկ ծիծաղում էին վրաս, որ ես չլսեմ:
Բայց ես տեսնում էի ... 
Կուզե՞ս նրանց, կուզե՞ս  դու նայել նրանց, իսկ նրա՞նք:  
Միթե՞ կուզեն, որ նայես իրե՞նց ... 
Բայց ես կտամ... նրանց էլ կտամ քեզ , որ դու էլ զգաս նրանց ներկայությունը: Նրանց որ տանես, կմարի իմ լույսը ու ամառս կդառնա մութ ու ցուրտ ամառ ...
Մթությունը կպարուրի ինձ ու ամռանը: 
Ես լույս կփնտրեմ ու կխնդրեմ, որ ուղարկես իմ աստղերին, բայց երբ քեզ ասեմ, դու ինձ կասես, որ նրանք քոնն են: Ու ես կշարունակեմ ապրել մթության մեջ` մինչև հոգնես աստղերից:
Ու ես կվազեմ ու ետ կբերեմ իմ ամառը ... 
Էլի աստղերին պատմեմ երազներս, որպեսզի նրանք իմ մութը լուսացնեն ... : 

3 comments:

  1. Տիկին Նունե - Շնորհակալություն՜ :

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete