21 May 2015

Դառը շոկոլադ

Սիրտս քնել է ուզում: Հոգնել է արդեն քեզանից: Դու նույնիսկ երազներում հանգիստ չես թողում: Ոչ մի վայրկյան, մտքերի ալիքների և ոչ մի ակնթարթ:
Դու նրա աչքերին կեղծ ակնոց ես դրել, դրանք խավարեցնում են ճիշտը: Ես խելացի եմ: Ես հասկանում եմ այդ, բայց ցանկություն չունեմ հակառակվելու: Չեմ ուզում ճիշտը տեսնել սրտիս աչքերով: Ես չեմ ուզում նա տեսնի այդ ցավը, չեմ ուզում հիասթափվի: Չէ՞ որ, եթե հիասթափվի, ալևս երբեք չի կարողանա սիրել ինչ-որ մեկին... Արժանիին... Իսկ ես ուզում եմ, որ նա սիրի, քանզի գիտեմ, թե որն է իսկական սերը, այն  քաղցր է: Սերը նման է շոկոլադի, բայց դու այն սարքում ես դառը-դառը... այն նույնպես շոկոլադ է, բայց մեկ-մեկ այնքան անտանելի դառը, որը կանգնում է կոկորդիդ: Երբ ուզում եմ լաց լինել, ինձ մի կերպ զսպում եմ՝ կոկորդումս զգալով այդ փոքրիկ շոկոլադի կտորը: Ոչ կուլ է գնում, ոչ էլ կարողանում եմ ազատվել այդ շոկոլադից....

1 comment:

  1. Մանե ջան, ոնց էի կարոտել քեզ ու քո գրին, միայն իմանաս...շնորհակալություն, աչոն ջան:

    ReplyDelete