10 May 2015

Անանուն

Ամեն օր, ամեն առավոտ,
Ամեն ցերեկ, ամեն երեկո,

Տեսնում եմ ես լիքը մարդկանց
Տարբեր ինձանից և հակառակ:
Տեսնում եմ ես հազար ու մի բան,
Լինում են խորթ և լինում հարազատ,
Ընդունում եմ նրանց, ինչպես որ կան,
Ես չեմ կարող փոխել նրանց աուրան,
Նրանց տեսքը, ձևը, մարդկայնությունը,
Նրանց պատկանող հատկանիշ հասկացությունը:
Ինչ-որ մեկին հազիվ դիմանում եմ,
Իսկ մեկ ուրիշին հոգով ես գրկում եմ,
Ամենը բնությանն է, ես չեմ կերտել,
Ես չեմ սարքել և սահմանել,
Ես անզոր եմ լիքը հարցերում:
Բայց հիշեք ասածս.
"Ամեն օր, ամեն առավոտ,
Ամեն ցերեկ, ամեն երեկո"
Իսկ գիշեր անունը ես չեմ հիշատակում,
Գիշերը ուրիշ է,
Ես երազում եմ:
Երազանքներիս մեջ եմ ես իմ կերտողը,
Երազանքներիս մեջ եմ ես զորավորը:
Ես երազում եմ ամեն բանի մասին,
Իսկ ո՞վ կհրաժարվի երազել,
Այն սիրո մասին, որը չի եղել,
Այն ուրախության, որը դեռ չի ծնվել:
Կամ շարունակել ապրել դրանցով,
Սեր, ուրախոթյուն.... Մի խոսքով՝
Ապրել լի և առատ կյանքով...:






No comments:

Post a Comment