10 May 2015

«Սասնա Ծռեր» էպոսի մուլֆիլմը

2010 թվականին, երբ ստեղծվեց հայկական առաջին լիամետրաժ մուլտֆիլմը՝ «Սասնա Ծռեր»-ը, չորրորդ դասարան էի: Դեռ կարգին չէի էլ հասկանում էպոսի իմաստն ու նշանակությունը, սակայն մուլտֆիլմից հետո այնքան հպարտ սկսեցի զգալ: Այդ պահին իմ հայ լինելու փաստը իսկապես ուրախություն էր պաճառում, մտածում էի, որ ազգս հարուստ է: Բացի նրանից, որ հայերը ունեն իրենց էպոսը, որը մշակվել է հանճարեղ մարդկանց կողմից, նաեւ կարողանում են այն մատչելի դարձնել երեխաների համար:
Էպոսի գեղեցկությունը կայանում է նրանում, որ Հայաստանի տարածքը մեզ համար ոչ միայն նյութական, այլեւ հոգեւոր, մշակութային, պատմական արժեք է: Օրինա՞կ ինչ է Արարատը թուրքերի համար՝ ընդամենը մի սար, որով կարելի է գլուխ գովալ, այնինչ հայերի համար Արարատը ոգեշնչում է: 
Մենք ունենք մեր էպոսը մեր լեզուն, մեր գրերը, որոնք նման չեն ոչ մի այլ երկրի ունեցածին...

No comments:

Post a Comment